Об организации

Ավիաուսումնական կենտրոն ՓԲԸ
Հայաստանի քաղաքացիական ավիացիան հիմնադրվել է 1933 թվականին: 1961 թվականին ստեղծվել է ուսումնավարժական էսկադրիլիան, որը մի շարք անվանափոխումներից հետո, 1993 թ. ստացել է իր ներկայիս անվանումը՝ «Ավիաուսումնական կենտրոն», իսկ 2001 թ. ստացել է ներկա կազմակերպաիրավական ձևը՝ ՓԲԸ:
Ավիաուսումնական կենտրոնը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքի վերահսկելի գոտում:
Ավիաուսումնական կենտրոնն ավարտած ուսանողներից շատերն այսօր աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական ավիացիայի տարբեր ծառայություններում:
Ներկայիս Ավիաուսումնական կենտրոնը (ԱՈՒԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 9-ի թիվ 89 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 1993 թվականի մարտի 15-ի թիվ 87 հրամանով:
Ավիացիոն ուսումնական կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են թռչող անձնակազմերի, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ինժիներատեխնիկական աշխատակազմի, ավիացիոն անվտանգության, փոխադրումների ծառայության աշխատակիցների և այլ ավիացիոն մասնագետների նախնական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
Ավիաուսումնական կենտրոնն ամեն տարի լիցենզավորվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից՝ որպես Հաստատված ուսումնական կազմակերպություն (ATO):
Ավիաուսումնական կենտրոնը 2003 թվականից լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Կենտրոնն իրականացնում է միջազգային ավիացիոն կրթական չափորոշիչներին և պահանջներին համապատասխան ավիացիոն մասնագետների ուսուցում, և միջին մասնագիտական կրթական ծրագրերով պատրաստում է.
- օդային տրանսպորտի երթևեկության կառավարում՝ կարգավարներ,
- փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորում՝ տեխնիկ-կարգավար,
- թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում՝ ավիատեխնիկ,
- թռչող ապարատների թռիչքային շահագործում՝ օդաչու,
- 2025թ-ից թռչող ապարատների ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքերի շահագործում՝ ավիատեխնիկ:
Ավիատեխնիկների և օդաչուների ուսման տևողությունը 3 տարի է, իսկ օդային երթևեկության կառավարման կարգավարների և փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորում բաժինների ուսման տևողությունը՝ 2 տարի 6 ամիս:
Դասընթացներն իրականցվում են անհրաժեշտ գույքով և ժամանակակից տեխնիկայով հագեցված լսարաններում:
Ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաները անցնում են ՀՀ գրանցված ավիաընկերություններում, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանի տարբեր ծառայություններում:
Ուսումնառությունն ավարտվում է պետական քննություններով, ինչի արդյունքների հիման վրա տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Դասընթացներն իրականացվում են առկա ուսուցմամբ՝ ավիացիայում մեծ փորձ ունեցող, որակավորված հիմնական և հրավիրված դասախոսների կողմից:
Ավիաուսումնական կենտրոնը միակ հաստատությունն է Հայաստանի Հանրապետությունում, որն իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրեր
Ավիաուսումնական կենտրոնում անցակցվում օդաչուների և օդային երթևեկության կառավարման կարգավարների համար ավիացիոն անգլերենի ատեստավորում՝ համաձայն ԻԿԱՕ-ի/միջազգային քաղավիացիոն կազմակերպության/ պահանջների:
Ավիաուսումնական կենտրոնն իրականացնում է բորտուղեկցորդների նախնական պատրաստվածություն և որակավորման բարձրացման դասընթացներ:
2023թ-ից անցկացվում են <<Ցամաք-ջուր>> վթարափրկարարական դասընթացներ վայրէջքի փուլում ՝ Boeing և Airbus օդանավերի համար:
Ուսումնական կենտրոնում կազմակերպվում և իրականացնում են տարբեր վերապատրաստման դասընթցներ՝ պատվիրատուների պատվերների հիման վրա: